Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կիևում առևանգված ՀՀ երկու քաղաքացին ազատության մեջ են

Կիևում առևանգված ՀՀ երկու քաղաքացին ազատության մեջ են
21.01.2018 | 19:30

Կիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ Նա, մասնավորապես, գրել է.

«Ընկերներ, ուրախ նորություն ունենք։ Կիևում 2017թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են»։

Անդրանիկ Մանուկյանը նաև նշում է, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել։

«Լավ է, երբ ամեն ինչ լավ է ավարտվում»,- հավելել է դեսպանը։

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ